Տնօրենների 35 տոկոսն քննություններից կտրվել է

Տնօրենների 35 տոկոսն քննություններից կտրվել է
Ապրիլի 1-ին ավարտվում է հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման առաջին փուլը: Տնօրենների եւ տնօրեն դառնալու հավակնորդների մոտ 35 տոկոսն այս քննություններից կտրվել է՝ չկարողանալով հանձնել գրավոր կամ բանավոր քննությունը, որն սկզբում ընդգրկում էր մոտ 800 հարց, այժմ պակասեցվել է 600-ի:



Սակայն որոշ գործող տնօրեններ, որոնց տարիքը մոտ է կենսաթոշակայինին, հրաժարվել են մասնակցել հավաստագրման պրոցեսին, քանի որ անիմաստ են համարում մեկ-երկու տարվա համար նման «տանջանք» քաշել՝ պարապել ու քննություն հանձնել: Չմասնակցողների թվում է Դանիել Վարուժանի անվան դպրոցի երկարամյա տնօրեն, ապարանցի, ԲՀԿ անդամ Օֆելյա Պետրոսյանը, որը 63 տարեկան է: Նա, փաստորեն, մինչեւ սեպտեմբերի 1-ը հրաժեշտ կտա իր պաշտոնին: Ամենահետաքրքիրն այն  է, որ այս քննություններից դժգոհ տնօրեններն օրերս հնարավորություն են ունեցել Երեւանի քաղաքապետի ու կրթության եւ գիտության նախարարի հետ հանդիպման ժամանակ խոսել իրենց դժգոհությունների մասին, բայց նախընտրել են քծնական ելույթներ ունենալ: Իսկ Օֆելյա Պետրոսյանն այնպիսի դիֆերամբներ է ձոնել երիտասարդ ՀՀԿ-ական նախարարի հասցեին, որ դահլիճը զարմացել է, թե թոշակի գնացող տնօրենն ինչ կարիք ունի դա անելու: