Հովիկ Աբրահամյանը ընկել է ժողովրդի թակարդը

Հովիկ Աբրահամյանը ընկել է ժողովրդի թակարդը
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցի ժամանակ, ընկել է ժողովրդի թակարդը ու տեւական ժամանակ չի կարողացել դուրս պրծնել «շրջափակումից»:



Մի տարեց կին մոտեցել է Աբրահամյանին եւ դժգոհել, որ ինքն ընդամենը 20 հազար դրամ թոշակ է ստանում, եւ դա ոչ մի բանի չի հերիքում, իսկ ոմանք ««Շանելից» պալտո են հագնում»: Հովիկ Աբրահամյանը կատակել է՝ դու էլ առ-հագի, ի՞նչ ես ուզում: Թոշակառու կինն էլ, թե՝ «որտեղի՞ց առնեմ, իմ գրպաններն էլ հո քո չափ փող չկա՞»: Ի պատասխան, Հովիկ Աբրահամյանը սկսել է արձակել վերնազգեստի կոճակները, որպեսզի թոշակառու տատիկը ստուգի իր գրպանները եւ համոզվի, որ ինքն էլ փող չունի: Հավանաբար գրպաններն էլ կդատարկեր, եթե տատիկը չասեր՝ հո ես ոստիկան չե՞մ, որ գրպաններդ ստուգեմ: