Հայկական էրոտիկ կինոն

Հայկական էրոտիկ կինոն
(Սկիզբը՝ նախորդիվ)



Ֆիլմը կարելի է հենց այս բացականչության վրա, այսպես՝ հարցականներով ու բազմանշանակալից էլ ավարտել: Սա իր առավելություններն ունի. հանդիսատեսի մոտ հարցականներ կմնան. «Արա, չջոգինք, թե էս կինոյի էրոտիկան որն էր, ավելի լավ չէ՞ր տունը լռվեինք»:



Եվ նման մտորումները նրան նորից կբերեն կինոթատրոն` միգուցե երկրորդ փորձից գտնելու այս հարցադրումների պատասխանը: Իսկ որպեսզի նույն հանդիսատեսը դահլիճից դուրս գա այն հույսով, որ ամեն ինչ դեռ կորած չէ, եւ որ նազիկներն ու յուռաները կյանքում դեռ կգտնեն իրար, կհասկանան, կսիրեն, տղայի ծնողները կհամաձայնվեն, կգնան կուզեն, երիտասարդները կամուսնանան, ու եթե ուժերը հերիքեն՝ նաեւ երեխաներ կունենան, ողջ այս լավատեսական մթնոլորտն ապահովելու համար՝ թող կինոխցիկը սահուն վեր բարձրանա, եւ էկրանին երեւան փոշու մեջ կորած մեր քաղաքամոր վեր խոյացող էլիտար թաղամասերը, բազմաթիվ ավտոլվացման ու տարադրամի փոխանակման կետերը, երկնաքեր առանձնատները, կանգառներում իրար տեղ չտվող երթուղային տաքսիները, ճարտարապետական բարձր արժեք ներկայացնող գերեզմանատները, ԱՊՊԱ գովազդող փողոցային վահանակները, իսկ հեռվում անպայման՝ ալեհեր Մասիսը: Իսկ որպես եզրափակիչ կադրերի համար համապատասխան երաժշտություն, թող հնչի, ասենք, Ամիրխանյանի «Հայի աչքերը» կամ էլ, եթե ուզում ենք ավելի արդիական բան, ապա միգուցե Սոֆի Մխեյանի խոհափիլիսոփայական որեւէ հիթ: Նման ֆիլմին կարելի է ցանկացած վերնագիր դնել. ասենք` «Խելակորույս կիրք», «Ուշացած Թեմուրը», «Մենք ենք, մեր սահմանամերձ գյուղերը», կամ մի փոքր սյուրռեալիստական` «Աղջիկն ու մետլախը»: Կարեւորը, որ վերնագիրը սյուժեի հետ աղոտ կապ ունենա ու հրավիրող լինի:



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ