Քաղաքական գործիչ չէ, քաղաքապետ է

Քաղաքական գործիչ չէ, քաղաքապետ է
«Ես քաղաքական գործիչ չեմ եւ ցանկանում եմ հնարավորինս հեռու մնալ քաղաքականությունից»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Երեւանի քաղաքապետարանը պարբերաբար ընդդիմությանը թույլ չի տալիս հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում՝ շարունակելով. «Այսօրվա թիմով մենք ցանկանում ենք ստեղծել քաղաքային տնտեսությունը կառավարողների իմիջ՝ քաղաքացու համար հարմարավետ պայմաններ ապահովելու համար՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից»: Փաստորեն, քաղաքապետի ցանկություններն ու հնարավորությունները չեն համընկնում: