Հավասարների հավաքն արձագանքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին

Հավասարների հավաքն արձագանքում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին
Մարտի 1-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»։ Իսկ մարտի 24-ին ՀԱԿ-ը հայտարարությամբ դիմեց բոլորին՝ կոչ անելով նախապատրաստվել ապրիլի 8-ի հանրահավաքին եւ հանդես գալ այդ օրվա անելիքների վերաբերյալ առաջարկներով:



Արձագանքելով այս երկու հայտարարություններին` առաջարկում ենք հետեւյալը. հստակեցնել եւ հանրայնացնել ակնկալվող առաջարկների քննարկման, ընդունման ու հրապարակման սկզբունքները եւ մեխանիզմները` ոչ միայն առաջիկա հանարահավաքի անելիքների պարագայում, այլեւ այսուհետ: Այսպիսով,  Համաքաղաքացիական շարժման մասնակիցները կկարողանան ժողովրդավարական հիմունքներով ներգրավվել որոշումների կայացման գործընթացին: Համոզված ենք, որ միայն թափանցիկ, բաց, ժողովրդավարական գործելաոճը ի վիճակի կլինի ապահովել կայացվելիք որոշումների օրինականությունը և կհզորացնի Շարժումը։



Հավասարների հավաք

30-ը մարտի, 2011թ.