Դատախազը վախեցնում է իր հորով

Դատախազը վախեցնում է իր հորով
Շատ ուշագրավ աշխատանքի մեթոդ է ընտրել Երեւանի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանը: Քաղաքացիներից մեկին, որն Արաբկիր համայնքի բնակիչ է, երբ փորձել է մեղադրանք առաջադրել եւ նրա հակառակորդի օգտին գործողություններ կատարել, հանդիպելով նրա դիմադրությանը՝ վախեցրել է իր հորով:



Այսպես. քաղաքացին փորձել է պաշտպանվել, թե՝ կդիմեմ դատարան իմ արդարացիությունն ապացուցելու համար, դատախազի տեղակալը հայտարարել է. «Ոչ մի հաջողության չես հասնի՝ դատարանի նախագահը հայրս է՝ Մհեր Խաչատրյանը»: Ի դեպ, Մհեր Խաչատրյանը ժամանակին եղել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, դասավանդում է բուհում եւ համարվում է իրավագիտության լավ մասնագետ: