«Հայլուրի» հաղորդավարը` վարչության պետի պաշտոնակատար

«Հայլուրի» հաղորդավարը` վարչության պետի պաշտոնակատար
Մի հետաքրքիր տենդենց է նկատվում՝ տարբեր գերատեսչություններում մամուլի հետ աշխատանքի պատասխանատուներ են նշանակվում հեռուստատեսության աշխատակիցները:



Մոտ մեկ ամիս առաջ գյուղնախարարությունում նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի հաղորդավար Քրիստինե Սուքիասյանը, իսկ օրերս էլ տրանսպորտի եւ կապի նախարարությունում է հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար նշանակվել «Հայլուրի» հաղորդավար Սոնա Թորոսյանը: Երկուսն էլ շարունակում են աշխատել հեռուստաընկերություններում. հավանաբար «շեֆերի» փիառն անելն այսպես ավելի հեշտ կլինի: Սակայն եթե մամուլի խոսնակի պաշտոնը հայեցողական է, ապա հասարակայնության հետ կապերի վարչությունը քաղծառայության տիրույթ է, եւ անհասկանալի է, թե ինչպես է «Հայլուրը» համատեղվելու գործադիր մարմնում աշխատանքի հետ: