Մարգար Օհանյանը առաջարկել է ազատվելու դիմում գրել

Մարգար Օհանյանը առաջարկել է ազատվելու դիմում գրել
Երեկ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն իր մոտ է հրավիրել Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանին եւ առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում գրել:



Առաջարկն անսպասելի է եղել Արշակյանի համար: Նրան անգամ չեն բացատրել, թե ինչն է այդ որոշման պատճառը: Երեկ չնայած ոստիկանության լրատվականից ասացին, թե  դեռեւս հրաման չկա, սակայն ուշ երեկոյան տեղեկացանք, որ Արշակյանն արդեն անցել է կադրերի տրամադրության տակ: