Հիմա «Աքիլլեսը» մե՞ր կողմից է, թե՞ արջի
Ավտովարորդների իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծված «Աքիլլես» ՀԿ-ի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը երեկ չէ առաջին օրը «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» ծրագրում հանդես եկավ մի շատ զարմանալի հայտարարությամբ, որ, մեղմ ասած, իսկական ծաղրուծանակ էր մեր` ավտոմեքենատերերիս հասցեին:
Գոնե սպասեին, որ մարդիկ ուշքի գային պարտադիր ապահովագրությունից ու վրացական պետհամարանիշներով մեքենաներն արագ մաքսազերծելուց: «Աքիլլեսը», ասացեք խնդրեմ, գտնում է, որ ավտոմեքենաների տեխզննությունը մեզանում ձեւական բնույթ է կրում, եւ պետք է շատ կարճ ժամկետներում դրա վերջը տալ: Եթե նման առաջարկով հանդես գար հայրենի կառավարությունը, անմիջապես կմտածեինք` «փող են կպցնում»: Եվ ճիշտ կլինեինք, քանի որ այն բոլոր պահանջները, որոնք տեխզննության մասին մեր օրենքով ներառված են զննության գործընթացում, որպես անհրաժեշտ ստուգումներ, հանրապետության ավտոպարկի երեւի 90 տոկոսն էլ չի կարող հաղթահարել: Ուստի, շատ ներողություն, կամ հիմար պետք է լինել այդ պահանջները մեջտեղ բերելու համար եւ կամ ճարպիկ՝ չգրված օրենքով ավտոսեփականատերերից գանձվող կաշառքը 2-3 գործակցով բազմապատկելու համար: Հետաքրքիր է, թե այս երկուսից ո՞րը կնախընտրեր «Աքիլլեսը», որը վարորդ-ավտոտեսուչ հարաբերություններում, կարծես, պայքարում էր տեսուչների դեմ:
Այսօր պարոն Հովհաննիսյանը հարց է բարձրացնում տեխզննության կետերում ավտոմեքենան ոտքից գլուխ ստուգելու անհրաժեշտության մասին: Իր կարծիքով` մարդը ելնում է անվտանգ երթեւեկության շահերից եւ նպատակ ունի վերջ տալ տեխզննության ձեւականությանը: Էլ ի՞նչ «Աքիլլես», որ հասարակ մարդու առողջության մասին չմտածի: Այնուամենայնիվ մի հարց տանք պարոն Հովհաննիսյանին` կարո՞ղ եք ասել, թե մինչ այս ինչն էր խանգարում ավտոտեխզննող կազմակերպություններին` հարկ եղածի պես զննելու մեր մեքենաները: Դուք չեք առաջարկում, չէ՞, օրենքը փոխել: Ասում եք` վերացնենք ձեւականությունը:
Որպես ավտոմեքենատեր՝ Ձեզ ասում եմ հետեւյալը` ինքներդ վերջ տվեք Ձեր ձեւականություններին եւ հանգիստ թողեք մեզ, քանզի վերջապես ազատվել ենք քաշքշուկից եւ այն անհեթեթ վիճակներից, որոնց առջեւ հայտնվում էինք տարիներ առաջ, երբ տեխզննություն անցկացնելու համար տեղեկանք էին պահանջում նույնիսկ մեր հորեղբոր տղաների եւ քեռիների քանակի մասին: Այսօր ստեղծված է մի վիճակ, որ պետտուրքերն ու տեխզննության գումարը վճարելուց հետո ավտոսեփականատերը գնում է տեխզննության կայան եւ «հարմար մաղարիչով» ձեռք բերում երանելի կտրոնը, որը մեկ տարի շարունակ մեքենայի դիմապակու տակից հայտարարում է, որ տվյալ մեքենայի տերը հարազատ պետության հանդեպ կատարել է իր պարտականությունները: Որպեսզի «Աքիլլեսը» համոզվի այս վիճակի հարմարության մեջ, նրան կխնդրեինք առանց «մաղարիչի», մեկ անգամ գոնե, թեկուզ փորձնական, տեխզննություն անցնել կայաններից մեկում: Բայց նաեւ զգուշացնում ենք` եթե չստացվի, մեղքը կայանինը չէ, այլ «Աքիլլեսինը», որի մեքենայի արգելակները հաստատ միաժամանակ չեն գործում, պզիկի մեջ ջուր չկա, իսկ կրակմարիչի մեջ` փրփուր:
Իմ սփյուռքահայ բարեկամներից մեկը, ով մայր հայրենիքում հաստատվելուց հետո առաջին անգամ մեքենա էր գնել, չէր կարողացել տեխզննում անցնել այն պատճառով, որ «ապտեչկայի» յոդի սրվակում անհրաժեշտ քանակությամբ յոդ չէր հայտնաբերվել: Մինչդեռ Դուք` հարգելի պարոն Հովհաննիսյան, բողոքում եք ձեւականությունից:
Ես գուցե Ձեզ հասկանայի, եթե առաջարկեիք օրենքը փոխել եւ մեզ` ավտոտերերիս, ազատել «հարմար մաղարիչ» տալու հոգսից: Երեւի Ձեր մտքինն էլ դա է, ի՞նչ իմանամ, բայց այն, ինչ հայտարարեցիք հեռուստատեսությամբ, միանգամայն այլ բան էր եւ ուղիղ գծով մեզ կտանի դեպի անհարմարություն: Բավական է Ձեր առաջարկներից հետո պետավտոտեսչությունը դեմքով շրջվի դեպի տեխզննության կայանները, ու «մաղարիչը» կդառնա «մաղարիչներ», որովհետեւ Հայաստանում չգրված օրենքներ կան, որոնք զանց առնել ոչ ոք չի համարձակվի: Օրինակ` ինչ չափանիշներով եք Դուք փող տալիս նվագողներին կամ վիրահատություն անող բժիշկների խմբին: Հիշեցնեմ. առաջիններին՝ ըստ համույթի երաժիշտների քանակի, իսկ երկրորդներին` ըստ մասնագիտությունների եւ կարեւորության` սկսած վիրաբույժից: Հիմա ուզում եք նույնը տեխզննության կայա՞ն տեղափոխել` «ախպեր, մի հինգ հազար մեզ, մի հինգ հազար էլ գայիշնիկին» տարբերակո՞վ: Իսկ գուցե ես սխալվում եմ, պարոն Հովհաննիսյան, եւ Դուք իրոք ուզում եք երթեւեկությունն անվտա՞նգ դառնա: Հա՜ա՜ա՜… Համաձայն եմ Ձեզ հետ, բայց եկեք նախ Հայաստանում ստեղծենք ավտոմեքենաների սպասարկման այնպիսի ցանց, որ ի զորու լինի անմիջապես ոտքի կանգնեցնել 15-20 տարեկան ավտոմեքենաներն այնպես, որ դրանք համապատասխանեն մեր օրենքի 80-ից ավելի պահանջներին: Դուք հիշում եք, հավանաբար, թե որքան տանջվեց Կոզլեւիչը, մինչեւ Օստապ Իբրահիմովիչը նրա «Անտիլոպի» համար մի յուղատար խողովակ ճարեց` էն էլ Կորեյկոյի փողերով: Ուրեմն Ձեր ուզածն ի՞նչ է մեզնից` ամբողջ տարին զբաղվենք մեր երկաթե նժույգներով ու արտասահմանից մասեր պատվիրելո՞վ:
Ո՞վ է հուշել այս ցնդաբանությունը Ձեզ, կառավարությո՞ւնը, էնտեղի՞ց են ասել` ալիքները ստուգիր: Կարճ ասած` ուրիշ բան մտածեք եւ ուրիշ գործ ման եկեք հերթական ընտրյալի համար, ով պատրաստվում է փայ մտնել տեխզննության գործում ու սոցիալական նոր բեռ դառնալ մեր ուսերին: Փաստորեն մեզանում «մաղարիչն» էլ է ենթարկվում գնաճի օրենքներին, հա՞: Կենտրոնական բանկը բան չունի՞ ասելու այս գծով:
Այս պահին իրավիճակը հետեւյալն է` մենք պետության հասանելիքը վճարում ենք եւ մեկ տարի մեքենա վարելու հաճույքի համար էլ «հարմար մաղարիչ» ենք անում: Հերթեր չկան, բողոքող չկա: Բայց հենց որ հասնենք ամերիկացիների կենսամակարդակին ու տեխնիկական զինվածության աստիճանին, խոստանում ենք` պատկան մարմինների առաջին իսկ պահանջով մեր մեքենաները տեխզննության համար հանձնել համակարգչի դատին: Անցա՞ն` անցան, չանցա՞ն` նորը կառնենք, հարց չկա:
Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ

Կարծիքներ