Իշխանությունը նենգ քայլեր էլ է մտածում

Իշխանությունը նենգ քայլեր էլ է մտածում
Իշխանական պիառշչիկներից մեկը, նաեւ որի խորհուրդներով է վերջին տարիներին իշխանությունը հարաբերվում լրատվամիջոցների հետ, ժամանակին գլուխ էր գովում, թե բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցներին շատ նման անվանումներ ու դոմեյններ է գրանցել՝ երբ անհրաժեշտ լինի, կսկսեն այդ կեղծ կրկնօրինակներն աշխատեցնել:



Դոմեյնը այն ինտերնետ տարածքն է, որտեղ գործում են վեբ-կայքերը: Մեր դոմեյնը «hraparak.am»-ն է: Այս խոսակցությունը վերհիշեցինք, երբ օրերս տեղեկացանք, որ «hraparak.com» դոմեյնը այլ անձի կողմից գնվել է: Փորձեցինք ճշտել, թե ով է գնորդը: Պարզվեց՝ «պրիվատ» գնում է, այսինքն՝ գնորդի անձն անհայտ է: Սա մի բան է նշանակում՝ իշխանությունն իր կողմից չկառավարվող մի քանի ԶԼՄ-ների նկատմամբ ոչ միայն դատական համակարգն ու ֆինանսական ճնշումների լծակներն է օգտագործում, այլեւ ավելի նենգ քայլեր էլ է մտածում: Ոչ մի դժվարություն չի ներկայացնի «hraparak.am»-ը կոտրել կամ փակել եւ «hraparak.com»-ի անվան տակ ինտերնետ տարածք մտնել: