Հրանուշ Հակոբյանը վերադառնում է

Հրանուշ Հակոբյանը վերադառնում է
Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայկական գաղութներում իր շրջագայությունից վերադառնում է Հայաստան: Այստեղ նրան ուշագրավ նորություններ են սպասվում:



Գլխավոր դատախազությունը մարտի 25-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամար Պողոսյանի բողոքը՝ որպես վարչական իրավախախտումների վարույթ, ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ որպես օրենքով սահմանված կարգով հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմին: Միաժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից մարտի 24-ին ընթացք է տրվել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրենի՝ Սերժ Սարգսյանին ուղղված գրությանը, որի հիման վրա ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում նշված գրության մեջ ներկայացված փաստերի վերաբերյալ, որոնց պատճառով արդեն 3 ամիս է՝ խաթարվել է հիմնադրամի բնականոն գործունեությունը:  Հիշեցնենք, որ Թամար Պողոսյանը մարտի 21-ին դիմել էր գլխավոր դատախազություն՝ բողոքարկելով սփյուռքի նախարար, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանի գործունեությունը, ինչպես նաեւ հիմնադրամին ստեղծված փակուղուց դուրս բերելու եւ դրա գործունեությունը բնականոն հուն վերադարձնելու համար: