Փոխադարձ մեղադրանքներ

Փոխադարձ մեղադրանքներ
Քուվեյթի եւ Իրանի հարաբերությունները լարվել են: Քուվեյթի դատարանն այս շաբաթ մահվան է դատապարտել 3 անձանց, որոնք մեղավոր են ճանաչվել Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:



Քրեական գործի համաձայն` Իրանի քաղաքացիները գաղտնի տեղեկատվություն են փոխանցել Իսլամական հեղափոխության կորպուսին: Հետ է կանչվել Իրանում Քուվեյթի դեսպանը: Քուվեյթի արտաքին գործերի նախարար Մուհամադ աս-Սաբահը հայտարարել է, թե Իրանի յուրաքանչյուր դիվանագետ կարտաքսվի երկրից, եթե կասկածվի լրտեսության մեջ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը կտրուկ հերքում է իրենց օգտին լրտեսություն կատարելու հավանականությունը եւ Քուվեյթին մեղադրում անպատասխանատու վարքի մեջ: «Քուվեյթի իշխանությունները անհիմն մեղադրանք են առաջադրել Իրանի քաղաքացիներին»,- նշված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: