Ապրիլի 1-ին` նոր կարգավիճակ
Չգիտես ինչու, ապրիլի 1-ը հումորի ու երգիծանքի օր են համարում, եւ դա դեռ հերիք չէ, նույնացնում խաբելու օրվա հետ: Այսինքն ստացվում է, որ մարդկանց մի ստվար մասի համար հումորը, կատակը նույնացվում են դիմացինին խաբելու հետ:
Եթե տրամաբանենք այս սկզբունքով, ստացվում է, որ նրանք, ովքեր ամենից շատ են խաբում, ամենահումորով մարդի՞կ են: Այդ դեպքում գուցե կարելի է հումորիստներին, երգիծաբաններին ու նմանակողներին միավորել իշխանական մարմինների հետ: Սակայն այդ դեպքում էլ մի ուրիշ խնդիր է ծագում. քանի որ վերջիններս դա անում են տարվա բոլոր 365 օրերին (անգամ հանգստյան օրերին ու իրենց արձակուրդում գտնված ժամանակ), ապա հիմա էլ ապրիլի 1-ն է կորցնում իր նշանակությունը: Բայց դա էլ դեռ ոչինչ: Ողջ բարդությունն այն է, որ տարվա բոլոր օրերն «ապրիլի 1» դարձրած իշխանավորները հումորի իրենց բացառիկ զգացումով խաբելու մենաշնորհը վերցրել են միայն իրենց վրա եւ չեն հանդուրժում ոչ մի երկկողմանի մոտեցում: Նման պարագայում մեզնից հասնում է իրար խաբել, բայց դե մենք էլ մեղք չե՞նք, այդքան տարբեր ուղղություններով խաբվենք, հետո բա որ ռեզոնանս տա՞:
Ուրեմն ամենաճիշտը` մեր վերաբերմունքը փոխենք այս օրվա հանդեպ ու այսուհետ ապրիլի 1-ը նշենք որպես մշտապես խաբված լինելու մի հերթական օր ու առավել եւս չփորձենք իրար խաբել: Ավելի լավ է հանգիստ ապրենք, ուրիշներին էլ հանգիստ թողնենք, լինենք զգոն ու սթափ, կյանքն ընկալենք իր ողջ հակասականությամբ, ձերբազատվենք անլիարժեքության բարդույթից, իրենց դարն ապրած նախապաշարմունքներից: Եկեք նաեւ այսուհետ շատ քնենք, քիչ ուտենք (սա էլ գնաճի դեմ պայքարի յուրովի ձեւ է), սենյակում գտնվենք քամիներից առավելապես պաշտպանված անկյունում, ուղեղներս չծանրաբեռնենք բարդ ու, միեւնույն է, ոչինչ չորոշող մտքերից, իսկ անհույս գործազուրկներին ու «գրին քարտին» անհամբեր սպասողներին խորհուրդ տանք տիրապետել առաստաղին երկար ու անթարթ նայելու արդիական արվեստին: Մի խոսքով, շնորհավոր բոլորիս ապրիլի 1-ը` հումորի, ուրախության, ծիծաղի ու խաբված լինելու 365 օրերից մեկը:
Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կարծիքներ