Կուսակցական գործունեության հետ կապված ծախսերը հոգում է քեռին

Կուսակցական գործունեության հետ կապված ծախսերը հոգում է քեռին
«Հզոր ապագա» նորաստեղծ կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը  կուսակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրի կենտրոն:



Ըստ գործող կարգի, մեկամսյա ժամկետում կուսակցությունը պիտի գրանցվի: 30-ամյա նախագահացուն ասում է. «Արդեն սկսվելու է անդամագրման գործընթացը, ու համոզված եմ, որ այլեւս չեն գրի՝ 7 անդամով կուսակցություն: 7-ը կդառնա 70, 70-ը` 700 ու այսպես շարունակ»: Մեր տեղեկություններով, Արկադիի կուսակցական գործունեության հետ կապված ծախսերը հոգում է նրա քեռին, որ արտերկրում բիզնես ունի եւ զարմիկի համար ոչինչ չի խնայում: