ԱՄՆ-ն հետաքրքրված է

ԱՄՆ-ն հետաքրքրված է
Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքրքրված է Հայաստանի եւ Իրանի միջեւ ստորագրված համաձայնագրերով: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ուսումնասիրում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս Իրան կատարած այցի ընթացքում ստորագրած համաձայնագրերի բովանդակությունը:



Նշենք, որ ԱՄՆ-ն բազմաթիվ սանկցիաներ է կիրառում Իրանի եւ այն երկրների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի հետ: Արեւմուտքը Իրանին մեղադրում է միջուկային զենքի պատրաստման մեջ: Թեհրանը մշտապես հերքել է այս մեղադրանքները` հայտարարելով, թե միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակ է հետապնդում: Միացյալ Նահանգները փորձում է տնտեսապես եւ ռազմականապես իզոլացնել Իրանին աշխարհից: Այս առումով դժվարանում է երկու հարեւանների հետ փակ սահմաններ ունեցող Հայաստանի վիճակը, որը չի կարող միանալ Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաներին: