Գարիկ Մարտիրոսյանը Մեդվեդեւին տեղեկացրել է, որ գոհ է իր հայկական անձնագրից (video)

Գարիկ Մարտիրոսյանը Մեդվեդեւին տեղեկացրել է, որ գոհ է իր հայկական անձնագրից (video)
Ծիծաղի օրը` ապրիլի 1-ին, Comedy club-ի ռեզիդենտները հյուրընկալվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նստավայրում` թեյախմության: Հանդիպումն անցել է բավական ուրախ եւ փոխադարձ սրամտություններով լի մթնոլորտում: Առանձին ուշադրության է արժանի մի դրվագ, երբ Սերգեյ Սվետլակովը Մեդվեդեւին կատակով տեղեկացրել է, որ Գարիկ Մարտիրոսյանը դեռ ՌԴ քաղաքացիություն չունի: «Նրան ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում»,-սրամտել է Սվետլակովը:



«Եթե ես ռուսաստանյան անձնագիր ունենայի, շատ երջանիկ կլինեի,-արձագանքել է Գարիկ Մարտիրոսյանը,- Բայց ես գոհ եմ իմ հայկական անձնագրից եւ չեմ ուզում զրկվել նրանից: Խոսքը ռուսաստանյան անձնագիր եւս ստանալու մասին է»: «Մեզ մոտ երկքաղաքացիություն չկա, Դուք ստիպված եք լինելու, այնույամենայնիվ, ընտրություն կատարել»,- պատասխանել է Մեդվեդեւը: «Ես կմտածեմ»,- այսպիսին է եղել Մարտիրոսյանի արձագանքը (տեսանյութը կարող եք դիտել այստեղ):