Կովկասցի աշակերտը Կրասնոդարում ատրճանակով ծաղրում է ուսուցչին (վիդեո)

Կովկասցի աշակերտը Կրասնոդարում ատրճանակով ծաղրում է ուսուցչին (վիդեո)
Օրերս ինտերնետում` YouTube կայքում սկանդալային տեսանյութ է հայտնվել, որը շատ բուռն արձագանք է գտել համաշխարհային ցանցում: Ֆիզիկայի դասի ժամանակ բջջային հեռախոսով արված տեսանյութում երեւում է, թե ինչպես կովկասցի աշակերտը ատրճանակը ձեռքին խուլիգանական արարք է թույլ տալիս ու հայհոյում, առաջ բերելով աշակերտների ծիծաղը: Դեպքը տեղի է ունեցել Կրասնոդարում, 11-րդ դասարանում, սակայն չի նշվում դպրոցի համարը, հաղորդում է NEWSru.com-ը:

«Կոմսոմոլսկայա պրավդան» նշել է, որ խուլիգանին անունն է Ռամիս Չանդրան, ով դպրոցն ավարտել է նախորդ տարի: Թրթը դիմել է ոստիկանություն, որտեղ այդ գործով զբաղվել են չկամությամբ: Չանդրան հիմա սովորում է Կուբանի գյուղատնտեսության համալսրանի առաջին կուրսում: Նրա մայրը հայտարարել է, որ այդ տեսանյութն արվել է դպրոցական KBH-ի համար, որը վերաբերել է հանդուրժողականության դասերին: Մոր խոսքով, դա կատակ է եղել, որը լրատվամիջոցները չեն հասկացել, իսկ ատրճանակն ուղղակի կրակայրիչ է եղել: Ինքը` Ռամիսը թերթին ասել է, որ «դա հումոր է եղել»:



Ոստիկանները թերթին պատմել են, որ տեսանյութից դատելով, ատրճանակը գազային է, որը կրելու համար թույլտվություն չի պահանջվում: Ավելի ուշ թերթը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Կրասնոդարի թիվ 93 դպրոցում:



news.am