Ռեկտորի աթոռին աչք ունեցող չկա

Ռեկտորի աթոռին աչք ունեցող չկա
Չնայած երեւանյան 5 բուհերում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի ժամկետները մոտենում են  ավարտին, բայց դրանցից դեռ միայն երկուսում են մեկական հայտեր ընդունվել:



Ինչպես տեղեկացանք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանից, այդ հայտերն էլ ներկայացրել են ներկայիս ռեկտորի պաշտոնակատարները՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում՝ Հովհաննես Թոքմաջյանը, իսկ Գավառի պետական համալսարանում՝ Ռուզան Հակոբյանը: Մնացած 3 բուհերի (Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան՝ Կորյուն Աթյան, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ Դերենիկ Դումանյան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ՝ Արմեն Մազմանյան) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները դեռ դիմում չեն ներկայացրել մրցույթին մասնակցելու համար: Իսկ մեկ այլ բուհի՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա հունիսին, որից հետո նոր միայն համապատասխան կարգով մրցույթ կհայտարարվի նաեւ այս բուհում: