Մարիետա Բադալյանը վերադարձել է նոր երգերով (վիդեո)

Մարիետա Բադալյանը վերադարձել է նոր երգերով (վիդեո)
Ութսունական թվականներին թե հայկական հեռուստառադիո եթերում, թե ամենատարբեր բեմերում հնչում էր մի երգչուհու ձայն, որն իր թովչանքով ու մեղեդայնությամբ գրավում էր բազմաթիվ երկրպագուների: Երգչուհին Մարիետա Բադալյանն էր, ով գեղեցիկ երգեցողությամբ կատարում էր ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ ժողովրդական երգերի լավագույն նմուշների մշակումներ ու սեփական ստեղծագործություններ:



Մարիետա Բադալյանի կիթառը հնչեցնում էր գողտրիկ երաժշտություն: Տարիներ առաջ երգչուհին մեկնեց ԱՄՆ, որոշ հանգամանքներից ելնելով հրաժարվեց համերգային գործունեությունից, բայց չդադարեց ստեղծագործել: Այսօր երգչուհին վերադարձել է բազմաթիվ նոր ստեղծագործություններով, որոնցից մեկի` «Ձմռան հեքիաթը» երգի տեսահոլովակը` ստեղծված սեփական ստեղծագործության մոտիվներով, կարող եք դիտել այստեղ: Շուտով երգչուհին ամբողջությամբ կխոսի իր մասին` ներկայացնելով ինչպես իր հանրահայտ կատարումների`«Բեսամեմուչո»-ի եւ այլ հայտնի երգերի տեսահոլովակները, այնպես էլ իր նոր ստեղծագործությունները, որոնք նույնչափ գողտրիկ ու գրավիչ են, որքան տարիներ առաջ ստեղծվածները: