Նյու Յորքում բախվել են երկու ինքնաթիռներ (վիդեո)

Նյու Յորքում բախվել են երկու ինքնաթիռներ (վիդեո)
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վաչությունը հետաքննում է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ապրիլի 11-ին տեղի ունեցած պատահարի հանգամանքները, որի ժամանակ բախվել են երկու ինքնաթիռներ։ Երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում, Air France ավիաընկերությանը պատկանող աշխարհի ամենամեծ ուղղեւորափոխադրիչ Airbus A380-ը, ընթանալով թռիչքուղով, ձախ թեւով հարվածել է ամերիկյան տեղական ավիափոխադրող Comair ընկերությանը պատկանող Bombardier ինքնաթիռի պոչին։

ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ներկայացուցիչ Ջիմ Փիթերսի խոսքերով, պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Air France ավիաընկերության ներկայացուցիչը հրաժարվել է ասել, թե որքան կարժենան վերանորոգման աշխատանքները։ Ներկայացված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է Bombardier-ը 90 աստիճանով շրջվում։