Դուրս կգա եզրափակիչ

Դուրս կգա եզրափակիչ
Բրիտանական «William Hill» բուքմեյքերական ընկերությունը գործակիցներ է սահմանել «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի մասնակից երկրների համար: Ըստ այց ցուցակի` առաջին կիսաեզրափակիչը հաղթահարելու ամենամեծ հնարավորությունն ունեն Ադրբեջանը, Հունգարիան եւ Ռուսաստանը: Ըստ այդ կանխատեսումների` Հայաստանը եւս կլինի կիսաեզրափակչի առաջին տասնյակում, որը կանցնի եզրափակիչ փուլ:



Երկրորդ եզրափակչում հաջողության շանսեր ունեն հատկապես Բոսնիան եւ Հերցեգովինան, Շվեյցարիան եւ Էստոնիան: «William Hill» բուքմեյքերական ընկերությունն առանձնացրել է նաեւ եզրափակչում հաղթելու հնարավորություն ունեցող երկրներին: Առաջին տասնյակում են Ֆրանսիան, Ադրբեջանը, Բոսնիան եւ Հերցեգովինան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Էստոնիան, Գերմանիան, Թուրքիան, Շվեյցարիան եւ Նորվեգիան: Հայաստանը բուքմեյքերների հրապարակած ցուցակում 21-րդ հորիզոնականում է: Նշենք, որ բուքմեյքերների կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են: