Մե լողնալմ էր՝ էդ էլ գլխներիցս կկտրեն

Մե լողնալմ էր՝ էդ էլ գլխներիցս կկտրեն
«Մե լողնալմ էր՝ էդ էլ գլխներիցս կկտրեն,  իրանց խելացի մարդ օր պետք չէ, ըդիկ պարզ դառավ, բայց մունդառ մարդն ի՞նչ բըդի էնե»,- «Մկրտիչ» բաղնիքի վրա փակվելու մասին, փակցված գրությունը հայտնաբերելով՝ ասում են տարեց գյումրեցիները: Մի ժամանակ գյումրեցիների  ամենանախընտրած վայրերից մեկը բաղնիքն էր, սակայն երկրաշարժից հետո, ի թիվս շատ բաների, մոռացվեց նաեւ բաղնիք գնալը:



«Մենք մեր տաշտի մեջը  կռուշկեմ ջուր չէինք կռնա վրեքս լցնեինք, բաղնիք բդի էրտայի՞նք»,- ասում էին  գյումրեցիները: Հետո կամաց-կամաց սկսեց այդ ավանդույթը վերականգնվել, այն էլ երկար չտեւեց. հարկայինը հիմա էլ բաղնիքների բկին է չոքել:



Գյումրու բաղնիքները հարկային դաշտից դուրս չեն, պարզապես «հարկն են հազարապատկել՝ էլ տարածքի հարկ, էլ հողի հարկ, էլ գույքի հարկ: Է, մենք ըդքան եկամուտ ստանո՞ւմ ենք, որ ըդքան հարկ տանք»,- ասում են բաղնիքների սեփականատերերը: «Մկրտիչ» բաղնիքի սեփականատեր Արթուր Սարգսյանն ու ընկերը 1998-ին  բաղնիք են բացել, որը գործել է մինչեւ 2001թվականը: «Փակեցինք, որովհետեւ մեկ ամսվա համար մեզնից 1մլն դրամ փող կուզեին, երբ որ մեր 2 տարվա եկամուտը հազիվ ըդքան էղներ: 2003-ի հունվարի 10-ին բացեցինք էս մեկը, էդ ժամանակ հլը գազը չէին թանկացրել:



Սկզբից 18 ցնցուղ ունեինք, հետո հաճախորդները քչցան՝ դարձրինք 10 ու փորձեցինք դուշերի քանակով հարկայինին  հաշվետվություն ներկայացնել: Հարկայինին էլ բան է պետք՝ եկան ու 190 հազար դրամ տուգանեցին: Մենք էլ դրեցինք ու փակեցինք: Ճիշտ է, հմի սաղ քաղաքը գազ ունի, բայց ձմեռը  տները ցուրտ կեղնի, բաղնիք կուգային: 5 հոգի կաշխատեին, լավ էր, էլի հացի փող կեղներ»,- վրդովմունքը չզսպելով՝ ասում է բաղնիքի սեփականատերը: Քաղաքում մի քանի բաղնիքներ եւս արժանացել են այս ճակատագրին:



Pres.am