Պաշտոնյաներից պարկե՞շտ են

Պաշտոնյաներից պարկե՞շտ են
Այս օրերին դատական հայցեր են քննվում «Հրապարակ», «Ժամանակ», «Հայկական ժամանակ», «Երկիր», «Իրավունք», «Առավոտ» թերթերի, «Report.am», «News.am» կայքերի դեմ: Անգամ Հ1-ի «Տեսանկյուն» ծրագիրն է դատական պրոցեսի մեջ, դատի տվողը «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն է: Սակայն եթե թերթերի ու կայքերի նկատմամբ հայցերում մեծ չափերի հասնող դրամական պահանջներ կան, ապա Հ1-ի հայցում նման պահանջ չկա: Փաստորեն, «աղանդավորական» շարժումը, ինչպես նրանց անվանել է Գեւորգ Ալթունյանը, ավելի պարկեշտ է եւ մամուլի նկատմամբ ավելի հանդուրժող, քան մեր պաշտոնյաները: