Նշանավոր մարդիկ, որոնց սպանել է ծխախոտը (ֆոտոշարք)

Նշանավոր մարդիկ, որոնց սպանել է ծխախոտը (ֆոտոշարք)
Շատերն են ծանոթ «Մալբորոյի» կովբոյին, բայց թերեւս քչերը գիտեն, որ նրան պատկերող Ուեյն ՄակԼարենը մահացել է թոքերի քաղցկեղից 51 տարեկանում: ՄակԼարենը Phillip Morris ընկերության ամենահաջող գովազդային քայլն էր։ Նա ծխախոտ է գովազդել ավելի քան 27 տարի։ Իսկ հետո հասկացել է, որ մահանում է հենց ծխախոտի պատճառով։ ՄակԼարենը շատ մեծ դժվարությամբ է կարողացել թողնել ծխելը, սակայն արդեն չափազանց ուշ էր։ Քիմիաթերապիայի կուրսն անցնելուց եւ մեկ թոքը կորցնելուց հետո ՄակԼարենը հասկացավ, որ դատապարտված է մահվան։ Մինչեւ թոքը կորցնելը մահացող կովբոյը ձեռնարկել էր լայնամասշտաբ հակածխախոտային պայքար։ Այստեղ ներկայացված են մի շարք նշանավոր մարդկանց, որոնց նույնպես սպանել է ծխախոտը: