Սիրիան հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքը

Սիրիան հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքը
Միացյալ Նահանգների կառավարությունն Իրանին մեղադրում է ընդդիմության դեմ ճնշումներ գործադրելու համար Սիրիայի իշխանությանն աջակցություն ցուցաբերելու մեջ: «Մենք հավաստի տեղեկություններ ունենք Իրանի գործողությունների մասին»,- «Associated Press» գործակալությանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:



Նա, սակայն, չի նշել, թե Թեհրանը կոնկրետ ինչպիսի օգնություն է ցուցաբերում Սիրիայի իշխանությանը: Պաշտոնական Դամասկոսը հերքել է ԱՄՆ պետքարտուղարության «հավաստի տեղեկատվությունը»: «ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ անգամ մի կաթիլ ճշմարտություն չկա: Եթե նրանք ապացույցներ ունեն, ինչո՞ւ չեն ներկայացնում դրանք»,- նշված է Սիրիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Սիրիայում սկսված հակակառավարական բողոքի ցույցերի արդյունքում մոտ 200 մարդ է արդեն զոհվել: