«WikiLeaks»-ը նոր բացահայտումներ կանի

«WikiLeaks»-ը նոր բացահայտումներ կանի
«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը համագործակցություն է առաջարկել ղազախական ընդդիմադիր «Հանրապետության ձայնը» թերթին: Այս մասին գրված է թերթի խմբագրականում: «Հանրապետության ձայնը» կհրապարակի Ղազախստանի վերաբերյալ ամերիկացի դիվանագետների գրությունները: Թերթի եւ Ասանժի միջեւ արդեն համաձայնագիր է ստորագրված:



Թերթի հրապարակած տեղեկությունների համաձայն` ապրիլի 11-ին խմբագրություն են եկել երկու անձինք եւ հայտնել, որ «WikiLeaks»-ի հիմնադիրը ցանկություն ունի համագործակցել իրենց հետ: Խմբագիրն անվստահությամբ է վերաբերվել այդ առաջարկին, սակայն հաջորդ օրը նրա հետ «Skype»-ով կապվել է անձամբ Ասանժը եւ հաստատել իր պատրաստակամությունը: Ասանժը նաեւ հարցազրույց է տվել «Հանրապետության ձայնը» թերթին, որում նշել է, թե ինքը ցանկանում է օգնել Ղազախստանին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում իրենց երկրում եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում: