Հայտնի թուրք նկարչին դանակահարել են հանուն Կարսի «Բարեկամության արձանի» պայքարելու համար (վիդեո)

Հայտնի թուրք նկարչին դանակահարել են հանուն Կարսի «Բարեկամության արձանի» պայքարելու համար (վիդեո)
Դանակահարվել է Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանի քանդման դեմ պայքարող թուրք նկարիչ Բեդրի Բայքամը, գրում է news.am լրատվական կայքը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրք արվեստագետը դուրս գալիս է եղել ժողովից, որը գումարվել էր հուշարձանի ապամոնտաժման դեմ ապրիլի 23-ին բողոքի երթ կազմակերպելու նպատակով։ Հիշեցնենք, որ բարեկամության հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները ստանձնած «Աֆշին» շինարարական ընկերության աշխատակիցներն արդեն սկսել են ուսումնասիրել հուշարձանը` այն քանդելու համար:



Վիրավոր նկարչին փողոցում ոչ ոք չի օգնել, սակայն նա կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց։ Ինչպես նշել է Ստամբուլի ոստիկանապետը, որը դեպքի մասին տեղեկանալուց հետո անմիջապես այցելել է հիվանդանոց, իրենք ունեն հանցագործի մասին բավականաչափ տվյալներ եւ կարճ ժամանակահատվածում կձերբակալեն նրան (դիտել տեսահոլովակը