Ադրբեջանցիները` հանուն թուրքերի

Ադրբեջանցիները` հանուն թուրքերի
ԱՄՆ-ում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները կոչ են արել թուրքերին եւ ադրբեջանցիներին հավաքվել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց` թուրք ժողովրդին իրենց աջակցությունը հայտնելու համար: Այսպիսով ադրբեջանցիները փորձում են թուրքերին «լավամարդ լինել» մինչեւ Ամերիկայի հայ համայնքի՝ ապրիլի 24-ին տեղի ունենալիք բողոքի ակցիան, որը եւս անցկացվելու է Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ադրբեջանցիները նաեւ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նրան կոչ անելով ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում չարտաբերել «ցեղասպանություն» բառը: Ի դեպ, ապրիլի 19-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է պատրաստվում անցկացնել Քրդական աշխատավորական կուսակցությունը: