Ֆիդել Կաստրոն թողել է իր պաշտոնը

Ֆիդել Կաստրոն թողել է իր պաշտոնը
Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացված Կոմկուսի 6-րդ համագումարի ժամանակ նոր առաջին քարտուղար է ընտրվել Ռաուլ Կաստրոն։ Այդպիսով, նրա եղբայր Ֆիդելը, ով Կուբայի կոմունիստների առաջնորդն է եղել 1965 թվականից, լքել է կուսակցական գլխավոր պաշտոնը, հայտնում է Associated Press-ը։ Ֆիդել Կաստրոն հեռացել է կուսակցության եւ երկրի կառավարումից 2006 թվականին։ Նա թողել էր գործերը առողջական վիճակի պատճառով։

Ռաուլ Կաստրոն ավելի վաղ զբաղեցրել է կուսակցության երկրորդ պաշտոնը։ Չնայած Կոմկուսի սպասվելիք երիտասարդացմանը, երկրորդ քարտուղար է նշանակվել 80-ամյա Խոսե Ռամոն Մաչադո Վենտուրան։ Կուսակցության երրորդ համարն է դարձել Կուբայի 78-ամյա փոխնախագահ Ռամիրո Վալդեսը։ Վերջին անգամ Կուբայի կոմունիստները հանդիպել էին 14 տարի առաջ։



Այս համագումարի ընթացքում ընդունվել է որոշում տնտեսական բարեփոխումների իրականացման մասին։ Մասնավորապես, կրկին թույատրվելու են մասնավոր անձանց գործողություններն անշարժ գույքի հետ, որոնք արգելվել էին 1959 թվականի հեղափոխությունից հետո։ Բացի այդ, նախատեսվում է միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ապակենտրոնացման ուղղությամբ։