Կատուն շո՞ւն է ծնել

Կատուն շո՞ւն է ծնել
Չինաստանի գավառներից մեկում կատուն շուն է ծնել, համենայնդեպս այդպես է վստահեցնում կատվի տերը` Չժոու Յուն: Նրա խոսքով, ապրիլի վերջին կատուն երկու ձագ է ծնել, որոնցից մեկն արտաքինով ավելի նման է շան, քան կատվի: Չժոու Յունը տանը պահում է ինչպես կատու, այնպես էլ շուն: Տնային կենդանիները բավականին ջերմ հարաբերություններ ունեն, ամբողջ օրը միասին են անցկացնում, անգամ ուտում եւ քնում են միասին: «Չի բացառվում, որ շուն-կատուն այս երկուսի բեղմնավորման արդյունք լինի»,- կարծում է Չժոու Յուն: Նշենք՝ չինացի անասնաբույժները վստահեցնում են, որ կատուն չի կարող շուն ծնել: