Թուրքաբնակ քրդերը բողոքում են

Թուրքաբնակ քրդերը բողոքում են
Ապրիլի 19-ին քրդերը բողոքի ակցիաներ են անցկացրել Թուրքիայի առնվազն երեք քաղաքներում: Պատճառն առաջիկա խորհրդարանական ընտրություններում քուրդ թեկնածուների գրանցման մերժումն է եղել: Թուրքիայի գերագույն ընտրական հանձնաժողովը մերժել է գրանցել 12 թեկնածուների, որոնց թվում յոթը քրդեր են: Թուրքաբնակ քրդերը վստահ են, որ սա պետականորեն կազմակերպված խտրականության դրսեւորում է իրենց նկատմամբ: «Ֆրանս Պրեսս» գործակալության փոխանցմամբ` Դիարբեքիրում (Արեւմտյան Հայաստան) կայացած բողոքի ակցիային մասնակցել են մոտ 3 հազար քրդեր: Ոստիկանները բռնությամբ ցրել են բողոքի ակցիան` քաղաքացիների դեմ կիրառելով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ: Նախնական տվյալներով` ձերբակալվել են 5 քրդեր: Ցուցարարները դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը, ինչի արդյունքում վնասվել է երկու ոստիկան: