Հանուն հասարակական տրանպորտի

Հանուն հասարակական տրանպորտի
Երեւանի քաղաքապետարանը որոշ երթուղայինների պատուհաններին փակցրել է «Օգնիր դպրոցիդ» պաստառը, որով ուղեւորներին հորդորում է օգնել իրենց դպրոցին՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի խոսքերը: Ինչ խոսք, ողջունելի է քաղաքապետի անուղղելի լավատեսությունը, որ հավատում է, թե երթուղայիններից օգտվողներն ի վիճակի են ներդրումներ կատարել հօգուտ դպրոցների:



Ի դեպ, երեկ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հերթական «Know-how»-ով, «Facebook»-ի իր էջում գրել է, որ «քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին, ինչպես նաեւ համայնքային ենթակայության բոլոր ձեռնարկություններին, անկախ պաշտոնից», առաջարկել է ապրիլի 26-ին թողնել իրենց ծառայողական եւ անձնական ավտոմեքենաները եւ 1 օր օգտվել բացառապես հասարակական տրանսպորտից: