Տնօրենները հեռացվել են աշխատանքից

Տնօրենները հեռացվել են աշխատանքից
Իր իսկ որոշման ձեռքը կրակն ընկած քաղաքապետն այժմ ստիպված է ստուգայցեր կազմակերպել եւ պարզել, թե ովքեր են չարաշահում անվճար մանկապարտեզների գաղափարը եւ վատորակ սնունդ տալիս երեխաներին, հաճախման թիվ հավելագրում:



Նման ստուգայցերի արդյունքում Նուբարաշենի թիվ 125 եւ Քանաքեռ-Զեյթունի թիվ 152 մանկապարտեզների տնօրենները հեռացվել են աշխատանքից: Պարզվել է, որ «սննդի անվտանգության նորմերի, սննդակարգի եւ ճաշացանկի կոպիտ խախտումներ» կան, եւ «տնօրենը ներկայացրել է 107 երեխայի հաճախում, մինչդեռ այցելության պահին մանկապարտեզում ներկա է եղել 72 երեխա»:



Սակայն նման խախտումներ կարելի է արձանագրել գրեթե յուրաքանչյուր մանկապարտեզում՝ պարզապես սրանք են ստուգվել: Ըստ երեւույթին՝ ընտրությունների շեմին նոր աշխատատեղեր բացելու խնդիր կա, եւ Հանրապետականը որոշել է իր ծանր հրետանին՝ մանկապարտեզների վարիչների թիմը նորացնել: