Վարորդները կպատժվեն
Երեւանյան խայտառակ երթեւեկությունը տարիներ շարունակ մայրաքաղաքի բնակչության ամենացավոտ հարցն է եղել, մայրաքաղաքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկը, սակայն քաղաքապետերի համար մայթերը փորել-ցանելն ավելի կարեւոր ու առաջնային է, քան այս խնդրի լուծումը:
Բոլոր ժամանակներում երթեւեկության կարգավորման թեմայի շուրջ միայն խոսում են ու աշխատանքի իմիտացիա ստեղծում: Հավաստիացնում են, թե շուտով իրավիճակը փոխվելու է, միկրոավտոբուսներին փոխարինելու են ավտոբուսները, եւ քաղաքացիներն իրար շալակ բարձրանալու, իրար գիրկ նստելու, ոտք ու ձեռք տրորելու փոխարեն քաղաքակիրթ կերթեւեկեն:
Սակայն պատկերը գնալով վատթարանում է, քանի որ հնացած տրանսպորտային միջոցները մաշվում ու փտում են բառի բուն իմաստով: Տրանսպորտային բարեփոխումների թեման ուրբաթ օրը դարձյալ արծարծեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Հենրիկ Նավասարդյանը, որը Կարեն Կարապետյանի օրոք է այս պաշտոնը զբաղեցրել:
Ավելի քան մեկ ժամ նա լրագրողներին պատմեց իրենց կատարած մոնիտորինգի արդյունքների մասին, ինչին հասարակությունը օրվա մեջ նվազագույնը երկու անգամ առնչվում է ու ավելի լավ է տիապետում իրավիճակին, քան ոլորտի պատասխանատուները, ովքեր երթեւեկում են մեքենաներով:
Նավասարդյանի տաղտկալի մոնիտորինգից ձանձրացած լրագրողները հարցեր ուղղեցին նրան, որոնց մասին առաջին անգամ էր լսում Նավասարդյանը: Օրինակ, ինչո՞ւ քաղաքապետարանի ուշադրության տիրույթում չի հայտնվում երեկոյան ժամերին ուղեվարձի ապօրինի կրկնակի թանկացումը:
Ո՞ւմ թույլտվությամբ է Նոր Նորք բարձրացող 69 համարի միկրոավտոբուսի գծատերը ժամը 23-ից հետո ուղեվարձը դարձրել 200 դրամ, ինչի մասին նույնիսկ մեծ տառերով փակցվում է վարորդի գլխավերեւում:
«Ճիշտն ասած, մենք երբ որ արձագանքներ ստանում ենք, հաճախակի ստուգումներ անում ենք, բայց մեր ստուգումներն ավելի դժվար են, քան քաղաքացիների կողմից եղած արձագանքները, քանի որ մեր աշխատակիցների 90 տոկոսին մեր վարորդները ճանաչում են, ու երբ որ նրանք նստում են տրանսպորտ, բնականաբար, 200 դրամ չեն վերցնում»,-այս զվարճալի պատասխանով արդարացավ Նավասարդյանը:
Ավելացրեց, թե իրենք նման դեպքերի մասին ահազանգեր ստացել են 93 եւ 76 համարի միկրոավտոբուսների հետ կապված: Խոստացավ 69-ի դեպքում էլ հետեւել ու միջոցներ ձեռնարկել՝ ընդգծելով, որ արդեն մի քանի վարորդ այդ պատճառով աշխատանքից հեռացվել է:
Մեր հարցին, թե ինչու են վարորդներին պատժում եւ ոչ թե գծատերերին, Նավասարդյանը պաշտպանեց նրանց՝ ասելով, որ դա վարորդի ինքնագործունեության արդյունքն է, ավելին՝ վստահեցրեց, որ գծատիրոջ հրահանգով չի կարող դա տեղի ունենալ:
«Միգուցե նկատել է, աչք է փակել, բայց որ իրենց կողմից հրահանգված լինի՝ դա ես բացառում եմ»,-պնդեց Նավասարդյանը: Ինչ վերաբերում է միկրոավտոբուսներից ավտոբուսներին անցնելուն, ասաց, որ երկուսուկես միկրոավտոբուսին փոխարինելու է մեկ ավտոբուս:
Հարցին, թե այդ փոփոխությունը չի՞ նշանակում արդյոք վարորդների գործազրկություն, պատասխանեց. «Մենք Երեւան քաղաքում ունենք վարորդների դեֆիցիտ, մենք ունենք միկրոավտոբուս կամ ավտոբուս առանց վարորդի, ես կոչ եմ անում մեր վարորդներին, որպեսզի գան աշխատանքի»:
Իսկ ի՞նչ են անելու անսարք ու անպիտան միկրոավտոբուսները, հետեւելո՞ւ են, որ իսպառ դուրս բերվեն շրջանառությունից, որպեսզի չծանրաբեռնվի երթեւեկությունը: «Ծառայության ժամկետները եթե լրացել են, դուրս կմնան: Դա արդեն տվյալ տնտեսվարողի խնդիրն է՝ կվաճառի, թե այլ տրանսպորտային միջոց կսարքի: Երկրորդը՝ բոլորը չէ, որ կվաճառվեն Երեւան քաղաքի մեջ եւ ամեն դեպքում երթուղիներում աշխատելու հնարավորություն չեն ունենա»,-հավաստիացրեց Հենրիկ Նավասարդյանը:

Կարծիքներ