Իսկական կինո

Իսկական կինո
«Կնոջ բուրմունքը» - Այս անվանման հետ բոլորի մոտ միանգամից առաջանում է Աստոր Պիացոլլայի «Տանգոյի» տակ Ալ Պաչինոյի կույր կինոհերոսի պարը:



Ասենք, որ ամերիկյան այդ հայտնի ֆիլմն ընդամենը իտալական կինոյի նահապետ Դինո Ռիզիի` 1974-ին նկարահանած նուրբ ու ճաշակով ֆիլմի «հոլիվուդացված» ռիմեյկն է: Իտալական «...բուրմունքում» անզուգական Վիտորիո Գասմանն այնպես է խաղում իր կույր հերոսին, իսկ իրավիճակներն էլ այնքան սրտաճմլիկ ու բնական են, որ «օրիգինալը» դիտելուց հետո դժվար թե շարունակեք Ալ Պաչինոյի կինոհերոսով հմայվելը:



http://kinobaza.tv/film/4786/իՈտՈւ_ՋպվՔՌվօ_1974#online



«Նրանց մոտ ամեն ինչ կարգին է» - Իտալացի կինոբեմադրիչ Ջուզեպե Տորնատորեն մեզ ծանոթ է հիմնականում «Լեգենդ դաշնակահարի մասին» եւ  «Պարադիզ կինոթատրոնը» ֆիլմերով: Իսկ այս բավական անծանոթ, սակայն սրտաճմլիկ, իտալական հումորով ու կոլորիտով ֆիլմը, անշուշտ, խորհուրդ ենք տալիս դիտել, քանի որ անտարբեր չի կարող թողնել ոչ մեկի:



Ո՞ւմ է խորթ «հայրերի եւ որդիների» հավերժ թեման, հատկապես, երբ հրամցվում է նման ոչ ստանդարտ մոտեցմամբ: Հին ու նոր արժեքների բախում, տարաբնույթ զգացմունքների միախառնություն, սիրո, կարոտի ու հավատարմության տարբեր ընկալումներ. սրանցով լի է այս էսթետիկ ու նուրբ ֆիլմը:



http://kinobaza.tv/film/32258/ձ_վՌւ_Չրպ_ւՏՐՏՔՏ_1990#online



«5X2» - Արտասովոր վերնագիր ունեցող այս ֆիլմը նկարահանել է չափից ավելի «երկնագույն» Ֆրանսուա Օզոնը, համապատասխան «երկնագույն երանգներով»: 5X2, ասել է թե` երկու հոգու միջեւ հինգ իրավիճակներ, որոնք բացահայտում են նրանց վարած համատեղ կյանքի առավել կարեւոր դրվագները:



Ֆիլմը յուրատեսակ է իր կառուցվածքով, քանի որ գլխիվայր շրջված է` սկսում է վերջից ու վերջանում սկզբով, դրանով հիշեցնելով վերջին տարիների հանրահայտ ֆիլմերից մեկը` «Անհակադարձելիությունը»` Վենսան Կասելի ու Մոնիկա Բելուչիի կատարմամբ:



«5X2» ֆիլմին նաեւ լրացուցիչ արժեք են տալիս Պաոլո Կոնտեի երաժշտությունը եւ չափից ավելի անկեղծ երկխոսությունները:



http://www.intv.ru/view/?film_id=74452