Փախչում է նախարարի պաշտոնի՞ց

Փախչում է նախարարի պաշտոնի՞ց
Գյուղմթերքների արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվող կազմակերպություններից մեկի ղեկավարը վերջերս կտրուկ որոշում է կայացրել՝ վաճառել բիզնեսն ու հեռանալ Հայաստանից: Երբ մտերիմները հետաքրքրվել են, թե ինչն է պատճառը, նա զարմանալի պատասխան է տվել. ասել է՝ երբ հունվարին գյուղատնտեսության նախարարի թեկնածու էին փնտրում, ի թիվս այլոց, իրեն էլ են հրավիրել եւ ամենաբարձր մակարդակով առաջարկել զբաղեցնել այդ պաշտոնը: Մարդն այնքան է ապշել, որ եզրակացրել է՝ «եթե բանը հասել է նրան, որ ինձ են նախարար առաջարկում, ուրեմն այս երկրի վիճակը շատ լուրջ է», ու սկսել է քոչը հավաքել: