Դիակ է հայտնաբերվել

Դիակ է հայտնաբերվել
Ապրիլի 23-ին, ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 46Ա հասցեում՝ 11-րդ դպրոցի հարեւանությամբ հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ առանց բռնության հետքերի։ Պարզվել է, մահացածը Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 1939թ. ծնված Համբարձում Սարգսյանն է, ով ապրում էր ծերանոցում։ Ծերանոցից հայտնել են, որ մահացածն ապրիլի 23-ին նախաճաշել եւ դուրս է եկել ծերանոցից՝ Սպիտակ մեկնելու նպատակով։ Համբարձում Սարգսյանն արդեն մեկ անգամ ինֆարկտ տարած է եղել։ Ըստ ամենայնի, մահը վրա է հասել սրտի կանգից: