Իսկական կինո

Իսկական կինո
«Ընկերը» - Վերակառուցման տարիներին ԽՍՀՄ-ում սկսեցին «ճշտով» ներկայացնել իրականությունը. արդեն անիմաստ էր թաքցնելը, որ մեզ մոտ էլ կան բոմժեր, ալկոհոլիկներ ու ընդհանրապես` ոչ հասարակական կեցվածքով, «չստացված» կյանքով ապրող մարդիկ: Լսված բան է, որ «օդից» ընկեր ձեռք բերես, այն էլ` շուն եւ այն էլ` խոսող, որը քեզ խորհուրդ տա, թե ինչպես վերադառնալ բնականոն կյանք: Մնում է, որ դա ցանկանաս կամ կարողանաս:



Սերգեյ Շակուրովն այս ֆիլմում ապացուցում է, որ շատ ու շատ հոլիվուդյան անվանի գերաստղեր երկար տարիներ իր մոտ պիտի կուրսեր անցնեն, որպեսզի կարողանան նման կերպ ներկայացնել իրենց հակահերոսին: Իսկ Ալեքսանդր Ռոզեմբաումի երգերի սիրահարներն էլ ուղղակի կարող են վայելել նրա կատարումները, որոնք ֆիլմին լրացուցիչ «ներվ» են հաղորդում:



http://www.intv.ru/view/?film_id=11474



«Թշվառները» - Մեծն Վիկտոր Հյուգոյի այս անմահ վեպը թերեւս պարտավոր է կարդալ յուրաքանչյուր մահկանացու: Պատահական չէ, որ այն մշտապես կինեմատոգրաֆի ուշադրության կենտրոնում է եղել ու բազմիցս նկարահանվել: Եվ եթե մեր ավանդական պատկերացման մեջ Ժան Վալժանը նույնացվում էր Ժան Գաբենով կամ ավելի ուշ` Լինո Վենտուրայով, ապա Կլոդ Լելյուշի այս համեմատաբար թարմ ու բոլորովին ինքնատիպ էկրանավորման մեջ Վալժանն արդեն մարմնավորված է անզուգական Բելմոնդոյով, իսկ դեպքերն էլ 19-րդ դարից տեղափոխվել են 20-րդ դարի կեսեր, ավելի ճիշտ` նացիստների կողմից օկուպացված Ֆրանսիա, որտեղ «նորօրյա» Վալժանն անձնազոհաբար հրեաներին փրկում է Հոլոքոստի հերթական զոհը դառնալուց: Կրկին սեր, դավաճանություն, հոգու ստորություն եւ վեհություն` այն ամենը, ինչով մեզ սիրելի է Հյուգոյի գրիչը:



http://kinobaza.tv/film/9836/отверженные_1995#online