Մոսկվան հողին հանձնեց Միխայիլ Կոզակովին

Մոսկվան հողին հանձնեց Միխայիլ Կոզակովին
Այսօր՝ ապրիլի 27-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ռեժիսոր, թատրոնի եւ կինոյի դերասան Միխայիլ Կոզակովի թաղումը։ Նրան հրաժեշտ տալու էին եկել բարեկամներն ու ընկերները, որոնց թվում էին Օլեգ Մենշիկովը, Սվետլանա Կրյուչկովան, Իգոր Կոստոլեւսկին եւ այլոք։ Թաղման արարողությունը շատ համեստ է եղել, ինչպես որ ցանկացել էր Կոզակովը։

Միխայիլ Կոզակովը մահացել է ապրիլի 22-ին Իսրայելում։ Նա 76 տարեկան էր։ Թոքերի քաղցկեղով տառապող արվեստագետը բուժման կուրս էր անցնում արտասահմանում։ Մահվանից հետո հարազատները նրա դին ուղարկել են Մոսկվա, քանի որ նա խնդրել էր իրեն Ռուսաստանում թաղել։



Կոզակովի մասնակցությամբ առաջին ֆիլմը՝ «Սպանություն Դանթեի փողոցում», նկարահանվել է 1956 թվականին։ Նա նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում, որոնց թվում են «Մարդ-ամֆիբիան», «Կրակոց», «Բարեւ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմերը։ Շատ է աշխատել նաեւ թատրոնում։