Վանաձորի ՃՈ պետը աշխատանքից ազատվել է

Վանաձորի ՃՈ պետը աշխատանքից ազատվել է
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն  ապրիլի 21-ի հրամանով  աշխատանքից ազատել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Մերուժան Կարապետյանին՝ Վանաձորի ՃՈ պետին:



Մ. Կարապետյանը չմեկնաբանեց  հեռացման պատճառները, միայն նշեց. «Նախարարի հրամանները ենթակա չեն քննարկման»։ Նրան աշխատանքից ազատելը վանաձորցիները կապում են ապրիլի 18-ի ավտովթարի հետ, որին մասնակից էր նաեւ Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի որդին։



Վթարի արդյունքում բախվել էին 6 մեքենա, արդյունքում զոհվել էր վանաձորցի նկարիչ Կապոն։ Վանաձորցիները կարծում են. «Լավ աշխատող էր, դրա համար էլ հանեցին, բա ինչի՞ չէին մինչեւ վթարը հանում»: