Մառոզը նախկինում դատվել է խուլիգանության համար

Մառոզը նախկինում դատվել է խուլիգանության համար
Երեկ մենք ստույգ տեղեկատվություն ստացանք Մառոզի՝ Մարգարիտա Խաչատրյանի մասին, ով վերջերս մի խմբով հարձակում էր գործել «Հրապարակի» խմբագրության վրա, եւ ում շուրջ Կենտրոնի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:



Նա 2003-ին եւս աչքի է ընկել նման մի հերոսությամբ եւ դատվել: Դատարանը նրան խուլիգանության համար դատապարտել է 1 տարի պայմանական ազատազրկման:



Որպես մեղմացուցիչ հանգամանք, հաշվի են առել նրա՝ բանակում որդի կորցնելը եւ բավարարվել են թեթեւ պատիժ տալով:



Ի դեպ, Մառոզը ցուցմունք է տվել ոստիկանությանը եւ թերթերից մեկին էլ՝ հարցազրույց, որտեղ ասել է, թե ինքը խաղաղ այցելել է խմբագրություն, եւ մենք ենք նրան վիրավորել ու ծեծել, նաեւ խմբագրության թերթերն ենք պատառոտել ու բաժակները կոտրել: Հավանաբար մոռացել է նշել, որ վնասվածքներն էլ ինքներս ենք մեզ պատճառել: