Կրկին հանրահավաք է, կրկին ճանապարհները փակ են

Կրկին հանրահավաք է, կրկին ճանապարհները փակ են
Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի` Ազատության հրապարակում հրվիրած հանրահավաքին ընդառաջ մի շարք ուղղություններին Երևան տեղափոխող միջքաղաքային տրանսպորտը կրկին չի գործում: Մասնավորապես, չեն աշխատում Արմավիրից, Էջմիածնից, Ճամբարակից և Ալավերդիից եկող միջքաղաքային տրանսպորտը: Epress.am-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես Էջմիածնի կանգառում միայն տաքսիներ են կանգնած եղել:



Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակից եւս հայտնել են, որ Լոռու մարզի քաղաքաներից Երեւան ուղեւորափոխադրություն իրականացնող միկրոավտոբուսները::

«Հերթական անգամ մարզային իշխանությունների, իրավապահ մարմինների, ՀՀ տրանսպորտի նախարարության խուլ անտեղյակության եւ անգործության պայմաններում խախտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:



Չնայած, իշխանության ամենաբարձր մակարդակում ապրիլի 27-ին հնչեցրած հայտարարությանը, թե ճանաչում են քաղաքացիների կարծիքներ արտահայտելու եւ հավաքների եւ միավորման ազատության բնականոն իրավունքները իրականում տեղի է ունենում դրանց կոպիտ սահմանափակում:

Ստեղծված իրավիճակը գնահատում ենք որպես փաստ այն մասին, որ որեւէ հանձնառություն իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականության հետ կապ չունի, եւ նրանք որեւէ կամք չունեն մարդու իրավունքների անընդհատ խախտումները վերացնելու ուղղությամբ»,- ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: