Ասում էին` սատանան լինի, Մազմանյանը չլինի, բայց հիմա ձեռքս բաց չեն թողնում
Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում 20 կողմ, 2 դեմ ձայներով, ծափահարությունների եւ շնորհավորանքների ներքո ռեկտորի պաշտոնում ընտրվեց Արմեն Մազմանյանը:
Թեեւ նախագահության 24 անդամներից երկուսը՝ Ռուբեն Գեւորգյանցն ու Ալեքսանդր Գրիգորյանը բացակայում էին, բայց դա չխանգարեց, որպեսզի խորհրդի նախագահ Սոս Սարգսյանը ներկայացնի օրակարգն ու մինչեւ քվեարկությանն անցնելը ելույթի համար ձայն տա Արմեն Մազմանյանին:
Մազմանյանը, մարգարտանման թզբեհը ձեռքին, մի կողմից ծխում էր, մյուս կողմից էլ պատասխանում իրեն ուղղված հարցերին, բայց նկատելով, որ լրագրողները սկսեցին լուսանկարել, հանգցրեց ծխախոտն ու ձեռքը վերցրեց բուհի զարգացման եւ բարեփոխումներին առնչվող իր հիմնադրույթները:
Ելույթը տեւեց ոչ ավել, ոչ պակաս՝ 40 րոպե: Այդ ընթացքում նա նշեց, որ վերանայման, վերախմբագրման կարիք ունի ինստիտուտի ստրուկտուրան՝ կարգավիճակից սկսած, որը պիտի կոչվի կամ համալսարան, կամ ակադեմիա, վերջացրած կառուցվածքով, որը պիտի ունենա 3 դեկանատ, 3 ֆակուլտետ:
Վերանայման կարիք ունեն նաեւ ինստիտուտի գիտական պոտենցիալ «ասվածն» ու կրթական ոլորտի բովանդակային մասը. «Որովհետեւ այսօր խոսել՝ ամպլուա, ժանր, ստիլ, հերոս, герой-любовник, էս անցած սին բաներ են»: Սոս Սարգսյանի դիտողությանը, թե՝ «բայց պետք են, է՜...», նա մասամբ համաձայնեց, որովհետեւ, ցանկացած դեպքում, ժամանակն ու բեմն են ցույց տալիս՝ այդ դերասանը կայացավ որպես любовник, թե՞ герой:
Մազմանյանը, արձանագրելով, որ չկա ուսումնական եւ նյութատեխնիկական բազա, նշեց, որ բուհը պարտավոր է ուսանողին ապահովել բոլոր պայմաններով, բայց պարտավոր չէ դրա դիմաց տալ դիպլոմ.
«Կարանք տալ մի հատ բարաթ, որտեղ նշված կլինի, որ նա անցել ա բոլոր դիսցիպլինաները, բայց դիպլոմի արժանի չի, որ հետո էդ դիպլոմը նա չտա հասարակության գլխին, որովհետեւ երբ դու ասես՝ էս ինչ ուռոդ սցենար ա, ինքը քեզ չասի՝ դիպլոմավորված սցենարիստ եմ»:
Կարեւորելով դասախոսների եւ ուսանողների վերապատրաստումն ու պրակտիկան, նշեց, որ դասախոսների վերապատրաստում եւ դասախոսական կազմի թարմացում պետք է լինի, ինչպես նաեւ աշխատավարձերի բարձրացում, որից հետո միայն կարելի է պատուհանից դուրս շպրտել այն դասախոսին, ով անգամ մի կոնֆետ կաշառք կվերցնի:
Նա նշեց, որ նյութական իմաստով շենքը նույնպես վատ վիճակում է: «3-4-րդ հարկերն ավերակ են: Չեմ ուզում ասեմ գոմ, բայց փթած, ավերակ միջավայրում գեղեցիկը պրոպագանդել չի ստացվում: Культура должна быть культурной եւ ձեւով, եւ բովանդակությամբ, թե չէ ուսումը որակ չի տա»,-իր իսկ ելույթից ոգեւորված՝ նշեց Մազմանյանն ու ավելացրեց, որ արդեն մեթոդական խմբեր են ստեղծվել, ու ամեն ամբիոն վերանայում է իր ծրագրերը:
Չնայած Սոս Սարգսյանի դիտողությանը, որ արդեն բավ է, բուհի իր տեսլականը պարզ է, այնուամենայնիվ նա նշեց, որ դեռ չի վերջացրել. «Ես եկել եմ այն խորին համոզման, որ այն հասարակությունը, որ ընտրում է էդ պառլամենտը, դրա մեղավորը էս ինստիտուտն է, որովհետեւ մենք ենք ստեղծում հոգեւոր ու բարոյական սանդղակներ, այս ինստիտուտը մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի: Վաղվա ընտրողն էստեղի արվեստագետի ստեղծած ուռոդ սերիալի արդյունքն է», ինչին հետեւեց Սոս Սարգսյանի գովեստը.
«Կեցցես, հիանում եմ քո վերջին ելույթով, որովհետեւ հիմնական մեղքն ընկնում է արվեստի, մտավորականության վրա»:
Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո Մազմանյանն անհամբերությամբ ներկաներից «Հայլուրի» համարն էր ուզում, որպեսզի իր ընտրվելու մասին բարի լուրն անմիջապես եթեր գնա:
Նորանշանակ ռեկտորի ֆուրշեթ հյուրասիրությանը չմասնակցեց Սոս Սարգսյանը: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ինչով էր պայմանավորված այն փաստը, որ ուրիշ դիմումներ չկային.
«Պաշտոնապես ոչ ոք չդիմեց, չկար ուրիշ թեկնածու, մի ինչ-որ ժամանակ կային, հետո հանեցին իրենց»: Նա նաեւ նշեց, որ այն մարդիկ, ովքեր խորհրդի նիստի ժամանակ ցանկություն էին հայտնել դիմել նախարարին ու մեկ տարով երկարացնել նախկին ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, այդ հարցում իրենց առաջարկը կրկնելու ցանկություն չէին հայտնել:
Պարոն Սարգսյանին խնդրեցինք նաեւ իր գնահատականը տալ Մազմանյանի 40-օրյա պաշտոնավարման վերաբերյալ: «Դրական եմ գնահատում, բավականին ակտիվ է ու կարեւորը՝ բավականին անհանգիստ եւ ոնց որ թե գործին տեր է կանգնում, իսկ էս աշխարհում ինչն է պակասում՝ գործի տերը»:
Ամենահետաքրքիրն այն էր, որ 40 օր առաջ Մազմանյանի «դեմ» աշխատող ու որպես թերություն որակվող նրա մարդկային որակները ռեկտոր ընտրվելուց հետո միանգամից սկսեցին առավելություն դիտվել:
Լրագրությունն առավել, քան որեւէ այլ մասնագիտություն, թույլ է տալիս քեզ ոչ միայն արձանագրել մարդկանց վարքն ու պահվածքը, այլեւ ականատես լինել մարդկային հոգեբանության ու բարոյականության վայրիվերումներին: Բուհի աստիճանների վրա հանդիպեցինք նաեւ նախկին ռեկտոր Հրաչյա Գասպարյանին, ով մեզնից տեղեկացավ ընտրությունների արդյունքների մասին ու, ի պատասխան այն դիտարկմանը, թե ինչ է անելու, ժպիտով ասաց՝ աշխատելու ենք: Նա նշեց, որ չի զարմանում, որ իրեն սատարողները հիմա շնորհավորում են նորանշանակ ռեկտորին. «Շատ հնարավոր է»:
Պարոն Գասպարյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ճի՞շտ է, որ իրեն նշանակել են ռեկտորի օգնական, ինչին նա տվեց դրական պատասխան, ընդգծելով, որ իրեն նշանակել է նախարարը, ոչ թե Մազմանյանը:
Այնուամենայնիվ կարողացանք շնորհավորանքներ ընդունող նորանշանակ ռեկտոր Արմեն Մազմանյանի հետ մի փոքրիկ հարցազրույց ունենալ:
- Պարոն Մազմանյան, ինչո՞ւ էիք սկզբում համառորեն հերքում Ձեր՝ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու մասին լուրերը, ուզում էիք տեսնել, թե էլ ովքե՞ր կառաջադրվեն, ովքեր են լինելու Ձեր մրցակիցները:
- Չէ՜, չէ՜, չէ՜, ես վախ չունեմ, որ ինձնից ավելի կոմպիտենտը կար, կներեք, ես մի քիչ ամբիցիոզ ու մեծամիտ մարդ եմ էս իմաստով: Ես չէի ուզում, ինձ շատ երկար են համոզել, որ համաձայնվեմ:
- Իսկ ո՞վ է համոզել:
- Իմ ընկերները, նաեւ իշխանությունից մարդիկ:
- Այսինքն այն լուրերը, որ վարչապետի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեք եւ իշխանության թեկնածուն էիք, ճի՞շտ են:
- Դրանք լուրեր են ու սուտ լուրեր, վարչապետի հետ ես ունեցել եմ բարիդրացիական հարաբերություններ մինչեւ իր վարչապետ լինելը: Այդ օրվանից առայսօր նրա վարչապետությունն ինձ անձամբ, որպես Մազմանյան, միայն վնաս է տվել:
Թողեք էդ թեման, ես ապրում եմ իմ ես-ով, ինձ վարչապետները չէ, որ պետք է օգնեն, ես պիտի օգնեմ վարչապետներին, եղա՞վ: Վարչապետը հիմա ինձ ընկեր չի, ես հրաժարվել եմ իրա ընկերությունից, որ դուք ձեզ հանգիստ զգաք:
Հիմա իրա ընկերը Ազատ Գասպարյանն ա ու Կարեն Ջանիբեկյանը, կոչումներ են ստանում, ապրում են, լավ ա: Ես ընկեր չեմ վարչապետին:
- Եթե ոչ հիմա, բայց նախկինում ընկերներ եք եղել, չէ՞:
- Ես շատ նախկին ընկերներ եմ ունեցել, որ եկել են իշխանության, ու ես իրանց էլ բարեւ չեմ տվել: Մի տարի էլ խոսում էիք, թե մշակույթի նախարարի հետ զոքանչ-խանում ենք, սանիկ ենք, բայց սուտ՝ ոչ սանիկ ենք, ոչ քավոր, ոչ բարեկամ: Չկա այդպիսի բան: Ոչ ոք ինձ համար ոչ մի բան չի արել: Ինձ խնդրել են, շատ են խնդրել՝ համաձայնվել եմ:
- Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Ձեզ ռեկտոր կարգելու համար օրենքում գիտակրթական շեմն իջեցրին, որպեսզի կարողանաք առաջադրվել:
- Պիտի հիասթափեցնեմ Ձեզ՝ ես պրոֆեսոր եմ ինստիտուտի որոշմամբ, էդ նիշը պետք չէր իմ համար իջեցնել, դոցենտ՝ ունեի վաղուց: Վերջերս էլ ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ ունեցա նաեւ պրոֆեսորի կոչում:
- Վերջերս՝ ե՞րբ:
- Մի երկու ամիս ա՝ հունվար, փետրվար, եթե չեմ սխալվում, էնպես որ, էլի չափազանցված ա, որ մենակ իմ համար օրենք ա փոխվում, ես հիմա պրոֆեսոր եմ, էդ օրենքը կարար չփոխվեր, ես առանց դրա էլ կարայի գայի-ընտրվեի:
- Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ ինստիտուտում շատերը չէին ուզում Ձեզ տեսնել ռեկտորի պաշտոնում, ավելին՝ խորհրդի նախագահի ընտրությունների ժամանակ փոխնախարարին առաջարկում էին մեկ տարով երկարացնել Հրաչյա Գասպարյանի պաշտոնավարումը:
- Իրենց հարցրեք, թե էդ ոնց ա, որ մի օրում էդպես փոխվում են, ես օրինակ՝ չեմ փոխվում, եթե իմ համար մածունը սեւ է, ուրեմն սեւ է մինչեւ վերջ: Եթե ես պնդում եմ, որ Սունդուկյանը տեր չունի, որ դա թատրոն չի, որջ ա, ես հիմա էլ եմ դա պնդում:
Սունդուկյանի դեպքում, երբ որ ես երբեք գեղղեկ չեմ ուզել դառնալ, ինձ տասնյակ անգամ առաջարկվել է այդ պաշտոնը, բայց չանես ցավաց բացատրելով, որ էդ կոնկուրսին ես չեմ մասնակցում: Ես էդ աթոռը համարում եմ արատավոր ու սխալ:
Նույնը էստեղ ա. դեմ էին, նամակներ էին սկսել հավաքել՝ սատանան լինի, Մազմանյանը չլինի, բայց այսօր, որքան հասկանում եմ, ոչ ոք իրեն դժբախտ չի զգում: Նույն մարդիկ, ովքեր 25 տարի իմ դեմ թուղթուգիր են արել, էդ նույն մարդիկ հիմա ձեռքս բռնում՝ բաց չեն թողնում, եւ դա զզվելի է:
- Այսքանից հետո որքանո՞վ եք Ձեզ ապահով զգում, երբ Ձեր դեմ խոսողներն ու հիմա կողմ քվեարկողները նույն մարդիկ են:
- Էդ իրանց խղճի հարցն ա, ես ինձ միշտ ապահով եմ զգում: Ես ունեմ շատ լավ ընկերներ, ինստիտուտն ունի շատ լավ դասախոսներ եւ շատ լավ երիտասարդություն: Այն օրը, որ տեսնեմ իմ առաջ դրված ծրագրերը չեմ կարողանում իրականացնել, կթողնեմ-կգնամ:
Ես իմ կյանքը պետական ծառայողի տրամաբանությամբ չեմ կառուցել, ես 30 տարի է՝ իմ սեփական թատրոնն ունեմ, սեփական բիզնեսներն ունեմ ու 20 տարի թատրոնը պահել եմ իմ գրպանի հաշվին, բայց էն ժամանակ ոչ ոք չէր հարցնում բա «Գոյը» ո՞նց է ապրում, ընդամենը՝ նկարում էին իմ «ինֆինիտին»:
- Մարդիկ մտավախություն ունեն Ձեր դեպքում, մատնանշում են կադրային փոփոխությունների վտանգը:
- Այդ վտանգը հիմա էլ կա, որովհետեւ գիտեն, որ սկզբունքային մարդ եմ, գիտեն, որ չափորոշիչներ են փոխվելու, որովհետեւ շատերն իրենց տաքուկ տեղերում նստած՝ էլ չեն կարողանալու նստել՝ կամ պիտի աշխատեն իմ դրած չափորոշիչներով, կամ պիտի հեռանան:
Իմ թշնամին էլ, ով 20 տարի իմ դեմ աշխատել է, էստեղ նստած դասախոս ա, եթե չափորոշիչների, պահանջների մեջ տեղավորվեց՝ գլխիս վրա տեղ ունի: Չեն սիրում՝ թող էլի չսիրեն, ես իրանց սիրո կարիքը չունեմ:
- Որքանով նկատեցի՝ կադրային փոփոխությունը հենց Ձեր ընդունարանից է սկսվել, քարտուղարուհին փոխվել է:
- Ինստիտուտի աշխատող է, դրսից չի բերվել, ուղղակի տեղափոխություն է արվել: Ընդհանրապես ստրուկտուրային շատ փոփոխություններ են լինելու:
- Նաեւ հեղափոխականի համարում ունեք: Նախկին ռեկտորը, ուղղակի-անուղղակի կերպով ակնարկելով Ձեր մասին, նշում էր, որ չի սիրում հեղափոխական կերպարների, եւ բուհը դրա տեղը չէ:
- Իր ազատությունն է, իսկ հեղափոխությամբ ես զբաղվել եմ 88-89-ին, երբ հեղափոխություն էր պետք անել: Ես կրթության ու արվեստի մեջ ոչ թե ռեւալյուցիայի, այլ էվոլյուցիայի կողմնակից եմ:
Ատում եմ բոլոր տեսակի փանջունի հեղափոխականներին, որոնք տանում են ժողովրդին կրակի բերան: «Էվոլյուցիա եւ ռեֆորմ»՝ այդ բառերն այստեղ ավելի տեղին են: Էնպես որ՝ ես հեղափոխական չեմ:

Կարծիքներ