Չի տիրացել, գնել է

Չի տիրացել, գնել է
Երեկ մեր թղթակիցը ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հարցրել է, թե, իր կարծիքով, Սուքիասյանների բիզնեսին տիրանալն ինչպես է անդրադարձել իր հեղինակության վրա:



Վերջինս պատասխանել է. «Հիմա գիտեք, Դուք վատ, սխալ  հարց եք տալի, ի՞նչ ա նշանակում՝  տիրանալ: Ես գո՞ղ եմ, ես որեւէ մեկից բա՞ն եմ գողացել: 14 միլիոն դոլար տվել եմ գնել եմ. դա  տիրանալ ա, հա՞: Սուքիասյանների ընտանիքին առաջարկվել է շտրաֆները մուծել, գրաֆիկ կազմել, իրենք չեն մուծում: Այսինքն եթե ինքը չի վերցնում, ոչ մեկն իրավունք չունի՞ վեկալի:  Էդ շտրաֆն իրականում շատ ավելի քիչ են դրել: Ես հիմա աշխատում եմ, տենում եմ՝ յոթ տարի շարունակ շոչիկը միացրած չի եղել, միացրած ա եղել, հանքի վրա իրանց մոտ անջատած ա եղել. ես չեմ ուզում ոստիկանի գործառույթ անեմ»,-չքմեղացել է Հայրապետյանը: