Այլեւս միջնորդ չէ` դիտորդ է

Այլեւս միջնորդ չէ` դիտորդ է
Հայտարարություն



Հաշվի առնելով Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջեւ ձեւավորվող քաղաքական երկխոսության ներկայիս զարգացումները,



Շարունակելով հավատալ, որ այդ երկխոսությունը կարող է հանգեցնել 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետեւանքով մի շարք մարդկանց խախտված իրավունքների պաշտպանությանը,



Հավաստելով, որ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է միջամտել քաղաքական գործընթացներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, այն էլ՝ բացառապես մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով,



Ընդունելով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների պնդումները միջնորդի կարիք չունենալու մասին եւ ներկա իրավիճակում նպատակահարմար չհամարելով կողմերին ներկայացնել գրավոր առաջարկներ,



Վերահաստատելով իմ պատրաստակամությունը ցանկացած ժամանակ հանդես գալ որպես միջնորդ պետության եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության,



Դիմելով հատկապես մեր այն համաքաղաքացիներին, ովքեր գտնում են, որ 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետեւանքով դեռեւս վերականգնված չեն իրենց խախտված իրավունքները`



Հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի նշված խնդիրների լուծմանն ուղղված իրավիճակի իր դիտորդական գործառույթը, ինչպես նաեւ պատրաստ է ընդունել անհատական դիմումներ այս եւ այլ խնդիրների առնչությամբ:



Կարեն Անդրեասյան



ՀՀ մարդու իրավունքների պաշտպան