Քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանն ազատ է արձակվել

Քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանն ազատ է արձակվել
Ապրիլի 2-ին ազատազրկումից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը: Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս առաջ ՀՀ քրեակատարողական վարչության դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը քննող հանձնաժողովը բավարարել էր վերջինիս պայմանական վաղաժամկետ ազատելու հայտը, որոշումն ուղարկվել էր «Հրազդան» ՔԿՀ, որտեղ պահվում էր Արամ Բարեղամյանը, այնուհետեւ ՔԿՀ-ի միջնորդության հիման վրա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էր համարժեք որոշում կայացրել: Արամ Բարեղամյանը 2008-ի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետը: Նա վեց տարվա ազատազրկման է դատապարտվել մարտի 1-ի քրեական գործով: