Զգուշացել է կնոջը համերգ տանել

Զգուշացել է կնոջը համերգ տանել
Պլասիդո Դոմինգոյի ուրվականը դեռ շրջում է Հայաստանում. շաբաթ օրը Ռոբերտ Ամիրխանյանի համերգին ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:



Ներկաների ուշադրությունը գրավել է փաստը, որ Երեւանի քաղաքապետը նստած է եղել Սերժ Սարգսյանի կողքին, սակայն՝ առանց կնոջ: Թերեւս նա զգուշացել է կնոջը տանել համերգին, չնայած բավական ժամանակ է անցել Դոմինգոյի հայտնի համերգից, որը ճակատագրական եղավ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համար:



Ի դեպ, ասում են՝ Կարեն Կարապետյանն ու Գագիկ Բեգլարյանը ժամանակ առ ժամանակ հանդիպում են ու ինչ-ինչ հարցեր քննարկում: