Լավ կլիներ` Քոչարյանները խորհրդանշական 1 դրամ պահանջեին

Լավ կլիներ` Քոչարյանները խորհրդանշական 1 դրամ պահանջեին
«Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը կարծում է, որ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնող օրինագծի ընդունումը այն ժամանակ ողջունելի կլիներ, եթե Հայաստանն ունենար անկախ դատարաններ. օրենքն այսօր չի աշխատում, եւ թերթերին տանում է սնանկացման։ Այս մասին նա հայտարարել է մայիսի 3-ին` Մամուլի ազատության համաշխարհային օրը հրավիրված ասուլիսի ժամանակ։



Ավետիքյանի կարծիքով շատ լավ կլիներ, որ միանգամից երկու թերթերի` «Ժամանակ»-ի եւ «Հրապարակ»-ի դեմ դատական հայցեր ներկայացրած Քոչարյանների ընտանիքը որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջեր խորհրդանշական 1 դրամ, ինչն ընդունված է զարգացած շատ երկրներում։ Այպիսով հայցվորը ցույց է տալիս, որ իր համար կարեւորը ճշմարտությունը հրապարակելն է, հակառակ դեպքում ստացվում է, որ նա ցանկանում է ոչնչացնել իր դեմ որեւէ բացասական բան գրած լրատվամիջոցին: