«Հրապարակի» խմբագրությանը

«Հրապարակի» խմբագրությանը
Մարգար Վարդանի Մարգարյանը ծնվել է 1926 թ. Սիսիանի տարածաշրջանի Բագրավան գյուղում: Մարգարյանների գերդաստանից շատերն են մասնակցել Հայրենական պատերազմին: Հայրը, հորեղբայրները պատերազմից ստացած վերքերից են կնքել իրենց մահկանացուն: Վարդանի հայրը կենդանության տարիներին մշտապես ղեկավարել է Բագրավան գյուղը:



Այդ ազգի ներկայացուցիչները գյուղի ամենասիրված մարդիկ են եղել: Մեծ ազգասեր, հայրենասեր Մարգար Մարգարյանը, ավարտելով Մանկավարժական ինստիտուտը, գյուղից ոչ մի տեղ չգնաց, մոտ 57 տարի գյուղում մանկավարժական աշխատանքով զբաղվեց:



Նրա կինը՝  հանգուցյալ Գոհարիկ Մարգարյանը, ում ցանկալի կլիներ վաստակավոր մանկավարժի կոչում տալ, 1941թ. պատերազմին ոտքի էր հանել ամբողջ գյուղի ժողովրդին եւ սովետական «սալդատի» համար հագուստ, ձեռնոց եւ գուլպա էր գործում-ուղարկում:



Այդ գյուղից պատերազմին մասնակցել է 99 զինվոր, բայց շատ քչերն են վերադարձել տուն, այդ թվում՝  1924 թ. ծնված Պետրոս Խուդավերդյանը: Վերջինս ծառայում էր Դիլիջանում, բայց կամավոր մեկնել է ռազմաճակատ եւ մասնակցել առաջին գծում: Բանակին մեծ ծառայություններ մատուցելով` նա հայրենիք է վերադարձել կուրծքը լի շքանշաններով: Ցանկալի կլինի նրա մասին հոդված հրապարակվեր, նա արժանի է դրան:



Բագրավան գյուղի  մի խումբ բնակիչներ