Անուսում աստղերը
(Սկիզբ)
Հոլիվուդյան աստղերի կենսագրությունը կարող է վատ օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար: Այսօր միլիոնավոր դոլարներ վաստակող աստղերը, պարզվում է, անգամ դպրոցական լիարժեք ուսում չեն ստացել:
Դերասանուհի Նիկոլ Քիդմանը թեեւ սիրով է դպրոց հաճախել, բայց լքել է կրթօջախը, քանի որ ստիպված է եղել խնամել քաղցկեղով տառապող մորը եւ գումարով ապահովել աղքատ ընտանիքը: 15-ամյա Նիկոլը մերսման կենտրոնում է աշխատել, բայց այդ ընթացքում չի դադարել արվեստ ուսումնասիրել եւ իր առաջին քայլերն անել թատրոնում: Արդեն 16 տարեկանում Նիկոլը բազմահազարանոց հեռուստադիտողներին ժպտաց երկնագույն էկրանից:
Ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆիլմեր նկարահանող ռեժիսոր Քվենտին Տարանտինոն եւս լքել է դպրոցը աշխատանք գտնելու համար: Չնայած լիարժեք կրթության բացակայությանը` ռեժիսորի հետ հարցազրույցներ անցկացրած լրագրողները նշում են, որ Տարանտինոն բավականին զարգացած եւ ինտելեկտուալ անձնավորություն է:
Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին» ֆիլմի գլխավոր դերակատար Ումա Թուրմանը եւս դպրոց չի հաճախել 15 տարեկանից, քանի որ չափից շատ է երազել դերասանուհու կարիերայի մասին: Դպրոցական կրթության փոխարեն Ուման անցել է դերասանական վարպետության դասեր, որից հետո սկսել է նկարահանվել ֆիլմերում:

Կարծիքներ